Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1.5 կետի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջներով`
1. 2025 թվականի օգոստոսի 1-ից համայնքային ենթակայության «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հայկ Մնացականյանին, մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը։
2.«Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով՝
1) Դավիթ Սարգսյան - Դիլիջան համայնքի ղեկավար, հանձնաժողովի նախագահ
2) Ադամ Սարգսյան - Դիլիջան համայնքի ղեկավարի օգնական, հանձնաժողովի անդամ,
3) Վարդան Գրիգորյան - Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար, հանձնաժողովի անդամ,
4) Վանուշ Փիլոյան - հանձնող,
5) Հայկ Մնաացականյան- ընդունող:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։