Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հռիփսիմե Գրիգորյանը՝ Դիլիջան համայնքի, գյուղ Գոշ, Մ․Գոշի փողոց, թիվ 66 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, գյուղ Գոշ, Մ․Գոշի փողոց, թիվ 66 հասցեի հողամասից առանձնացվող 0.03հա մակերեսով հողամասին/համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Գոշ, Մ․Գոշի փողոց, թիվ 66/4, իսկ մնացած 0.0887հա հողամասը և բնակելի տունը/համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ, Դիլիջան համայնքի, գյուղ Գոշ, Մ․Գոշի փողոց, թիվ 66։
2.Պարտավորեցնել քաղ․ Հռիփսիմե Գրիգորյանին։
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: