Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մարատ Թամամյանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Մ․ Կալինինի փողոց թիվ 47 և թիվ 49 անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած անշարժ գույքին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Մ․ Կալինինի փողոց թիվ 47 և թիվ 49 անշարժ գույքերի միավորումից առաջացած անշարժ գույքին հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մ. Կալինինի փողոց, թիվ 47-49 հասցեով:
2.Պարտավորեցնել քաղ. Մարատ Թամամյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: