Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 124
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 59/1 ՀԱՍՑԵԻ 784.0ՔՄ, ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 59/2 ՀԱՍՑԵԻ 207.0ՔՄ ԵՎ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 59/3 ՀԱՍՑԵԻ 18.1ՔՄ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սվետլանա Արամի Խառատյանը, Հարություն Հովհաննեսի Սաղրյանը և Անդրանիկ Հովհաննեսի Սաղրյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 59 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 1200.0քմ հողամասին կից գտնվող Կամոյի փողոցի թիվ 59/1 հասցեի 784․0քմ մակերեսով, Կամոյի փողոցի թիվ 59/2 հասցեի 207․0քմ մակերեսով և Կամոյի փողոցի թիվ 59/3 հասցեի 18․1քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 784.0քմ, 207.0քմ և 18.1քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 59/1 հասցեի 784․0քմ մակերեսով, Կամոյի փողոցի թիվ 59/2 հասցեի 207․0քմ մակերեսով և Կամոյի փողոցի թիվ 59/3 հասցեի 18․1քմ մակերեսով  մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 5358092 /հինգ միլիոն երեք հարյուր հիսունութ հազար իննսուներկու/ դրամ, 1414701 /մեկ միլիոն չորս հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր մեկ/ դրամ և 123701 /հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր մեկ/ դրամ արժեքներով օտարել քաղաքացիներ Սվետլանա Արամի Խառատյանին, Հարություն Հովհաննեսի Սաղրյանին և Անդրանիկ Հովհաննեսի Սաղրյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 59/1 հասցեի 784․0քմ մակերեսով, Կամոյի փողոցի թիվ 59/2 հասցեի 207․0քմ մակերեսով և Կամոյի փողոցի թիվ 59/3 հասցեի 18․1քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 5358092 /հինգ միլիոն երեք հարյուր հիսունութ հազար իննսուներկու/ դրամ, 1414701 /մեկ միլիոն չորս հարյուր տասնչորս հազար յոթ հարյուր մեկ/ դրամ և 123701 /հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր մեկ/ դրամ արժեքներով քաղաքացիներ Սվետլանա Արամի Խառատյանին, Հարություն Հովհաննեսի Սաղրյանին և Անդրանիկ Հովհաննեսի Սաղրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner