Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, աշխատանքային օրենսգրքի 110-րդ, 130-րդ, 173-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Արփի Թամրազյանի դիմումը`
1․2025թ. մարտի 12-ից Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող Արփի Թամրազյանին թույլատրել ներկայանալ աշխատանքի և անցնել իր պարտականությունների կատարմանը:
2.2025թ. մարտի 12-ից Դիլիջան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Արփի Թամրազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն և կատարել վերջնահաշվարկ:
3.Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին հանձնարարել օրենքով սահմանված կարգով հաշվարկել և վճարել համապատասխան գումարը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։