Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 05-ի թիվ 1280-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 2-րդ հարկի սեփականատիրոջ հետ) քաղ. Արմեն Վիկտորի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 20․1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 07032025-11-0009/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմեն Հովհաննիսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/10 հասցեի ավտոտնակը՝ 20․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը (հողամասի 1/2 մասը) համապատասխանաբար, 54773 դրամ և 105664 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 2-րդ հարկի սեփականատիրոջ հետ) քաղ. Արմեն Վիկտորի Հովհաննիսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/10 հասցեի ավտոտնակը՝ 20․1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20․1քմ հողամասը (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 2-րդ հարկի սեփականատիրոջ հետ) համապատասխանաբար, 54773 դրամ և 105664 դրամ արժեքներով քաղ. Արմեն Վիկտորի Հովհաննիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |