Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն, համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանով հաստատված կարգի 8.1-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 7-ին նշանակված կրտսեր պաշտոնների մրցութային հանձնաժողովի անհատական կազմը.
1) Անտոնյան Տաթևիկ - ՀՀ Տավուշի մարզպետարան, Տավուշի մարզպետարանի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ,
2) Սարգսյան Աննա - ՀՀ Տավուշի մարզպետարան, ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ,
3) Ամիրխանյան Գևորգ - Դիլիջանի համայնքապետարան, Գոշ բնակավայրի վարչական ղեկավար,
4)Սանթրոսյան Լիպարիտ - Դիլիջանի համայնքապետարան, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ,
5) Սանթրոսյան Նունե – Դիլիջան համայնքի ավագանու անդամ,
6) Մկրտումյան Լուսինե - «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
2.Հանձնաժողովի նիստերի լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լամարա Մանթաշյանին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: