Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 11-ի թիվ 993-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/11 հասցեի 17․7քմ հողամասում, քաղ. Բորիս Բաբկենի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 17․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 04102024-11-0053/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Բորիս Սահակյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2024թ. հոկտեմբերի 14-ի թիվ 777-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Բորիս Բաբկենի Սահակյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 4/11 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 17․7քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 17․7քմ հողամասը, համապատասխանաբար, 48233 դրամ և 186095 դրամ արժեքներով օտարել քաղ. Բորիս Բաբկենի Սահակյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Բորիս Սահակյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 186095 /հարյուր ութսունվեց հազար իննսունհինգ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 48233 /քառասունութ հազար երկու հարյուր երեսուներեք/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: