Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 972-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2025 թվականի N 972-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 179/12 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 17․9ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. փետրվարի 11-ի թիվ 105-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/12  հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ հետ) քաղ. Ռայա Գևորգի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված 17․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21022025-11-0051/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ռայա Գևորգյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/12 հասցեի ավտոտնակը՝ 17․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․9քմ հողամասը (հողամասի 1/2 մասը) համապատասխանաբար, 48778 դրամ և 94099 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 17․9քմ հողամասը (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ հետ) քաղ. Ռայա Գևորգի Գևորգյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/12 հասցեի ավտոտնակը՝ 17․9քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17․9քմ հողամասը (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ հետ) համապատասխանաբար, 48778 դրամ և 94099 դրամ արժեքներով քաղ. Ռայա Գևորգի Գևորգյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -13

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner