| Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Սասուն Սեյրանի Ղամբարյանը և Թեհմինե Հովիկի Հախվերդյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 97/3 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 730.0քմ հողամասին կից գտնվող /Թբիլիսյան խճուղի թիվ 70/2 հասցեի/ 730.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 730.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
 Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 70/2 հասցեի 730.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 4989039 /չորս միլիոն ինը հարյուր ութսունինը հազար երեսունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Սասուն Սեյրանի Ղամբարյանին և Թեհմինե Հովիկի Հախվերդյանին:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 70/2 հասցեի 730.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 4989039 /չորս միլիոն ինը հարյուր ութսունինը հազար երեսունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Սասուն Սեյրանի Ղամբարյանին և Թեհմինե Հովիկի Հախվերդյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |