Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. փետրվարի 11-ի թիվ 105-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/12 հասցեի 17․9քմ հողամասում (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ հետ), քաղ. Ռայա Գևորգի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 17․9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21022025-11-0051/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ռայա Գևորգյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2025թ. սեպտեմբերի 10-ի թիվ 972-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Ռայա Գևորգի Գևորգյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 179/12 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 17․9քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 17․9քմ հողամասը (հողամասը ընդհանուր բաժնային սեփականություն է 1-ին հարկի սեփականատիրոջ հետ), համապատասխանաբար, 48778 դրամ և 94099 դրամ արժեքներով օտարել քաղ. Ռայա Գևորգի Գևորգյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Ռայա Գևորգյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 94099 /իննսունչորս հազար իննսունինը/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 48778 /քառասունութ հազար յոթ հարյուր յոթանասունութ/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: