Դիլիջանի համայնքապետին է դիմել քաղ. Արսեն Ջանվելյանը՝ Դիլիջանի համայնքի Թեղուտ բնակավայրի «Հարթասար» հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 266,0 հա ընդհանուր մակերեսով հողամասը որպես արոտավայր օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման պահանջներով`
1.Դիլիջանի համայնքի Թեղուտ բնակավայրի <<Հարթասար>> հանդամասի 266,0հա ընդհանուր մակերեսով արոտավայրից 3 տարի ժամկետով օգտվելու իրավունք տրամադրել քաղ. Արսեն Ջանվելյանին։
2.Արոտավայրից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 360000 դրամ:
3.Քաղաքացու հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4․Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: