Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Կարապետ Իսկանդարյանը, Կարեն Ալիխանյանը, Արման Ղազարյանը, Սուրեն Եսայանը, Արթուր Հակոբյանը, Արտեմ Մանուչարյանը, Վարուժան Ալիխանյանը սեփականության իրավունքով իրենց պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի և անշարժ գույքի հարկի պարտավորությունների մասով արտոնություն սահմանելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Հարկային օրենսգրքի» 230-րդ հոդվածի 3-րդ մասի, 245-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.Քաղաքացիներ՝ Կարապետ Իսկանդարյանին, Կարեն Ալիխանյանին, Արման Ղազարյանին, Սուրեն Եսայանին, Արթուր Հակոբյանին, Արտեմ Մանուչարյանին, Վարուժան Ալիխանյանին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի և անշարժ գույքի հարկի /այդ թվում հողի հարկի/ պարտավորությունների նկատմամբ սահմանել արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |