Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, կետերի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ «Արթուր Զախարյան Արամի» և «Ռոլլինգ ֆուդ» ՍՊ ընկերության դիմում-հայտերը՝
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Արթուր Զախարյան Արամի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025 - 30.06.2025թ-ի համար։
2.Բավարարել «Ռոլլինգ ֆուդ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.04.2025- 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։