Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արթուր Գարեգինի Վարդանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 70/12 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0․02հա հողամասին կից գտնվող Շահումյան փողոց, թիվ 1/6 հասցեի 0․01996հա մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0․01996հա մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 1/6 հասցեի 0․01996հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1364127 /մեկ միլիոն երեք հարյուր վաթսունչորս հազար հարյուր քսանյոթ/ դրամ արժեքով օտարել քաղ. Արթուր Գարեգինի Վարդանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 1/6 հասցեի 0․01996հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1364127 /մեկ միլիոն երեք հարյուր վաթսունչորս հազար հարյուր քսանյոթ/ դրամ արժեքով քաղ. Արթուր Գարեգինի Վարդանյան օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |