Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արտակ Սուրենի Սիմոնյանը՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0209-0003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասի և բնակելի տան փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 3417.2քմ:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների և օժանդակ շինությունների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Արտակ Սուրենի Սիմոնյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Դիլիջան համայնքի Հովք գյուղում գտնվող 11-044-0209-0003 կադաստրային ծածկագրով 3417.2քմ հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հովք գյուղ, 4-րդ փողոց, 1-ին փկղ․ թիվ 3:
2. Հաստատել Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոց, 1-ին փկղ․ թիվ 3 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 3417.2քմ մակերեսով, քաղաքացի Արտակ Սուրենի Սիմոնյանի (ծնված 22.06.1971թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
3. Դիլիջան համայնքի Հովք գյուղի 4-րդ փողոց, 1-ին փկղ․ թիվ 3 հասցեի տնամերձ հողամասի կազմում առկա բնակելի տան ձևափոխությունների և օժանդակ շինությունների նկատմամբ ճանաչել քաղաքացի Արտակ Սուրենի Սիմոնյանի (ծնված 22.06.1971թ.) սեփականության իրավունքը:
4. Պարտավորեցնել քաղ. Արտակ Սիմոնյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: