Համաձայն 2024թ․ փետրվարի 06-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Սպանդարյան փողոց թիվ 20 տնամերձ հողամասը պատկանում է քաղաքացի Բենյամին Միհրդատի Մարկոսյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Սպանդարյան փողոց թիվ 20 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 1010.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 989.1քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջինիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Բենյամին Միհրդատի Մարկոսյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Սպանդարյան փողոց թիվ 20 հասցեի 989.1քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Հ․ Թումանյան փողոց, թիվ 20:
2.Հաստատել Դիլիջան քաղաքի Հ․ Թումանյան փողոց թիվ 20 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 989.1քմ մակերեսով, քաղ. Բենյամին Միհրդատի Մարկոսյանի (ծնված 12.04.1967թ․) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
3.Դիլիջան քաղաքի Հ․ Թումանյան փողոց թիվ 20 հասցեի բնակելի տան նկատմամբ ճանաչել քաղ. Բենյամին Միհրդատի Մարկոսյանի (ծնված 12.04.1967թ․) սեփականության իրավունքը:
4.Պարտավորեցնել քաղ. Բենյամին Մարկոսյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: