Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Բորիս Արամայիսի Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 11 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 0.16հա հողամասին կից գտնվող /2-րդ փողոց թիվ 11/1 հասցեի/ 0.03147հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.03147հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնչորսերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 11/1 հասցեի 0.03147հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 384249 /երեք հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Բորիս Արամայիսի Թամրազյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 11/1 հասցեի 0.03147հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 384249 /երեք հարյուր ութսունչորս հազար երկու հարյուր քառասունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Բորիս Արամայիսի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |