Համաձայն Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 12.05.2025թ․ թիվ 9 և 29.05.2025թ. թիվ 13 պայմանագրերի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 59 730 000 (հիսունինը միլիոն յոթ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա, որից 46 509 800 (քառասունվեց միլիոն հինգ հարյուր ինը հազար ութ հարյուր) ՀՀդրամ՝ Դիլիջան համայնքի «Թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի աշխատանքների համաֆինանսավորման նպատակով և 13 220 200 (տասներեք միլիոն երկու հարյուր քսան հազար երկու հարյուր) ՀՀդրամ՝ Դիլիջան համայնքի 5 ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգման /Գայի 84, Շամախյան 2Ա/ աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ սուբվենցիոն եկամտային հաշվին և ծախս համապատասխան բյուջետային ծախսերի գործառնական դասակարգումների։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 59 730 000 (հիսունինը միլիոն յոթ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ սուբվենցիոն եկամտային հաշվին։
2.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 59 730 000 (հիսունինը միլիոն յոթ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել ծախս և ուղղել «09-01-01» Դիլիջան համայնք /Նախադպրոցական կրթություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին՝ 46 509 800 (քառասունվեց միլիոն հինգ հարյուր ինը հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ Դիլիջան համայնքի «Թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի աշխատանքների համաֆինանսավորման նպատակով և «06-01-01» Դիլիջան համայնք /Բնակարանային շինարարություն/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին՝ 13 220 200 (տասներեք միլիոն երկու հարյուր քսան հազար երկու հարյուր) ՀՀ դրամ՝ Դիլիջան համայնքի 5 ԲԲՇ-ների տանիքների հիմնանորոգման /Գայի 84, Շամախյան 2Ա/ աշխատանքների համաֆինանսավորման նպատակով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |