|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2025 թվականի N 456 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025Թ. ՄԱՐՏԻ 12-Ի ԹԻՎ 238-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2025Թ. ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 425-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մայիսի 23-ի «Դիլիջան քաղաքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 10 հասցեի հողամասի փոփոխված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 425-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3)կետի ինչպես նաև 38.1-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ 1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մայիսի 23-ի «Դիլիջան քաղաքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 10 հասցեի հողամասի փոփոխված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 425-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ «Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 10» հասցեն փոխարինել «Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 18» հասցեով։ 2.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մարտր 12-ի «Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փողոց թիվ 18 և 10-րդ փողոց թիվ 18/1 հասցեների գույքերի միավորումից առաջացած գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 238-Ա որոշումը չեղյալ ճանաչել: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|