Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



01 նոյեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 31/8 ՀԱՍՑԵԻ ՄԱՌԱՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 19․8ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի 2024թ. օգոստոսի 22-ի թիվ 919-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց, թիվ 31/8 հասցեի 19․8քմ հողամասում, քաղ. Սիլվա Սամսոնի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 16․64քմ արտաքին մակերեսով մառանի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 06092024-11-0052/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սիլվա Պողոսյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը վարձակալության իրավունքով տրամադրման նպատակով, մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2024թ. հոկտեմբերի 14-ի թիվ 776-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Սիլվա Սամսոնի Պողոսյանին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց, թիվ 31/8 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 16․64քմ ընդհանուր արտաքին մակերեսով մառանը և վերջինիս սպասարկման 19․8քմ հողամասը, 11178 դրամ արժեքով մինչև 2060թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել քաղ. Սիլվա Սամսոնի Պողոսյանին:
2.Կնքել հողի և շինության վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Սիլվա Պողոսյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել տարեկան վճարը, այն է՝ 11178 /տասնմեկ հազար հարյուր յոթանասունութ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ վարձակալության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner