Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 4-ի թիվ 635-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 68/3 հասցեի 26.1քմ հողամասում, քաղ. Վասիլ Ռուբենի Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 26.1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 14082023-11-0032/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վասիլ Վարդանյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2023թ. սեպտեմբերի 13-ի թիվ 418-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Վասիլ Ռուբենի Վարդանյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 68/3 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 26.1քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 26.1քմ հողամասը, համապատասխանաբար, 71123 դրամ և 274411 դրամ արժեքներով օտարել քաղ. Վասիլ Ռուբենի Վարդանյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Վասիլ Վարդանյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 274411 /երկու հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր տասնմեկ/ դրամ, 900405051690 հաշվարկային հաշվին` 71123 /յոթանասունմեկ հազար հարյուր քսաներեք/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: