|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունվարի 2025 թվականի N 18 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 99-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ի լրումն Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թ. փետրվարի 13-ի «հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը հաստատելու մասին Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փողոց թիվ 10 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 99-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` 1.Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թ. փետրվարի 13-ի «հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը հաստատելու մասին Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փողոց թիվ 10 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 99-Ա որոշման նախաբանում լրացնել. «Նշված տնամերձ հողամասում առկա շինությունների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Արգամ Թամրազյանը ձեռք է բերում սեփականության իրավունք»: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|