Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հայկ Բաբայանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 56/1 և թիվ 54 հողամասերի միավորման արդյունքում առաջացած հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 56/1 և թիվ 54 հողամասերի միավորման արդյունքում առաջացած հողամասին հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 54 հասցեով:
2.Պարտավորեցնել Հայկ Բաբայանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: