Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի Կարեն Ռոբերտի Մանթաշյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 82/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող խանութի սպասարկման 53.9քմ հողամասին կից գտնվող / Մյասնիկյան փողոց թիվ 82/2 հասցեի/ 16.2քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 16.2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 82/2 հասցեի 16.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 110716 /հարյուր տասը հազար յոթ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Կարեն Ռոբերտի Մանթաշյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 82/2 հասցեի 16.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 110716 /հարյուր տասը հազար յոթ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Կարեն Ռոբերտի Մանթաշյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |