Դիլիջանի համայնքապետարան է դիմել ք. Երևան, Շիրակի փողոց, շ. 6/1, տ. 9 հասցեի բնակիչ Աննա Սարգսի Մկրտումյանի լիազորված անձ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 4-րդ նրբ., 11Ա հասցեի բնակիչ Սեյրան Հովսեփյանը՝ հայտնելով, որ Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1996 թվականի հունիսի 28-ի թիվ 7 արձանագրային որոշման մեջ թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Աննա Սարգսի Մկրտումյանի» փոխարեն գրվել է «Աննա Սարգսի Մկրտչյանի»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1996 թվականի հունիսի 28-ի «Մի շարք կոմունալ բնակարանների սեփականաշնորհման մասին» թիվ 7 արձանագրային որոշման մեջ «Աննա Սարգսի Մկրտումյանի» փոխարեն գրվել է «Աննա Սարգսի Մկրտչյանի»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1996 թվականի հունիսի 28-ի թիվ 7 արձանագրային որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «Աննա Սարգսի Մկրտչյանի» փոխարեն կարդալ «Աննա Սարգսի Մկրտումյանի»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: