Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 11122024-11-0042 վկայականի՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 15-րդ փողոց թիվ 10 հասցեի 0.02198հա բնակելի կառուցապատման հողամասը պատկանում է քաղաքացի Կարեն Համլետի Թամրազյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասում առկա ինքնակամ շինությունն օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի` Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 15-րդ փողոց թիվ 10 հասցեի հողամասում առկա է ինքնակամ կառուցված բնակելի տուն, որի ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 173.64քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջինիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 209931 /երկու հարյուր ինը հազար ինը հարյուր երեսունմեկ/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1.Քաղ. Կարեն Համլետի Թամրազյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 15-րդ փողոց թիվ 10 հասցեի հողամասում ինքակամ կառուցված բնակելի տունը՝ 173.64քմ ընդհանուր արտաքին մակերեսով ճանաչել օրինական:
2.Պարտավորեցնել քաղ. Կարեն Թամրազյանին.
1)Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ կառուցված շինության օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 209931 /երկու հարյուր ինը հազար ինը հարյուր երեսունմեկ/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: