Կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի ներհամայնքային նշանակության ճանապարհների որոշ հատվածներում առաջացել են ջրափոսեր, որոնք ճանապարհները դարձնում են դժվարանցանելի, մասնավորապես՝ Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովոյի, Սայաթ-Նովայի, Հակոբջանյան, Գայի, Թումանյան փողոցները, ինչպես նաև Շահումյան փողոցի 2-րդ նրբանցքը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 42-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ հավանություն Շամախյան, Մոլդովական, Այգեստան, Անդրանիկի, Իվանովոյի, Սայաթ-Նովայի, Հակոբջանյան, Գայի, Թումանյան փողոցների, ինչպես նաև Շահումյան փողոցի 2-րդ նրբանցքի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ իրականցնելուն։
2.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02, «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 25 000 000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ հատկացնել «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին։
3. Համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով պատվիրել նախագծանախահաշվային փաստաթղթերը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։