Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով՝
1.«10-07-01» Դիլիջան համայնք «Սոցիալական հատուկ արտոնություններ» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածից նվազեցնել 361 800 (երեք հարյուր վաթսունմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։
2.«08-01-01» Դիլիջան համայնք «Հանգստի և սպորտի ծառայություններ» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4727 /Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել 361 800 (երեք հարյուր վաթսունմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։