Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղաքացի Երանուհի Վանուշի Սահակյանին «Այգեգործության նպատակներով» հատկացված 400.0քմ հողամասում /ներկայիս Պարզ լճի փողոց թիվ 11/1 հասցե/ առկա բնակելի տունը կառուցվել է դեռևս 1990-ական թվականներին: Նշված բնակելի տան շինարարության թույլտվության փաստաթղթային հիմքերը պահպանված չեն: Հանձնաժողովը նշում է, որ բնակելի տան տվյալները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը փաստացի զբաղեցնում է 400.0քմ հողամաս, որի նկատմամբ քաղ. Երանուհի Վանուշի Սահակյանը ձեռք է բերում սեփականության իրավունք Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 400.0քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «այլ հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, 2008թ. նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի պահանջներով`
1.Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց թիվ 11/1 հասցեի բնակելի տան և 400.0քմ հողամասի նկատմամբ ճանաչել քաղ. Երանուհի Վանուշի Սահակյանի (ծնվ. 12.02.1954թ.) սեփականության իրավունքը:
2.Նշված 400.0քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման:
3.Պարտավորեցնել քաղ. Երանուհի Սահակյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: