Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 28-ի թիվ 302-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանի կողմից ինքնակամ կառուցված 15․68քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17042025-11-0006/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վանուշ Փիլոյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/5 հասցեի տնտեսական շինությունը՝ 15․68քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 69․5քմ հողամասը, համապատասխանաբար, 72630 դրամ և 474984 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված տնտեսական շինությունը և վերջինիս զբաղեցրած 69․5քմ հողամասը քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 28/5 հասցեի տնտեսական շինությունը՝ 15․68քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 69․5քմ հողամասը, համապատասխանաբար, 72630 դրամ և 474984 դրամ արժեքներով քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |