| Համաձայն ՀՀ կառավարության 15.07.2021թ․ թիվ 1169-Ն որոշման, Դիլիջան համայնքի և Տավուշի մարզպետի աշխատակազմի միջև 27.03.2025թ․ կնքված թիվ Դ-ԴՄ-2025 պայմանագրի հիման վրա ս/թ․ օգոստոսի 15-ին կնքվել է համաձայնագիր՝ ըստ որի Դիլիջան համայնքին հատկացվել է 5 154 000 (հինգ միլիոն մեկ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ՝ 1.5-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման նպատակով։ Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․  1.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 5 154 000 (հինգ միլիոն մեկ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։  2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  5 154 000 (հինգ միլիոն մեկ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ գումարը ճանաչել ծախս՝  Դիլիջան համայնք /Նախադպրոցական կրթություն/ «09-01-01»  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի՝ 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ հոդվածով։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |