Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Դավիթ Ադամյանը՝ Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 7-րդ փողոց, 5-րդ նրբ. թիվ 3 հասցեի 0.1683հա հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Հովք գյուղի 7-րդ փողոց, 5-րդ նրբ. թիվ 3 հասցեի հողամասից առանձնացվող 0.04015հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Հովք, 7-րդ փողոց 5-րդ նրբ․ թիվ 3/1, իսկ մնացած 0.12815հա հողամասին /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը` Տավուշի մարզ Դիլիջան համայնք, գյուղ Հովք, 7-րդ փողոց, 5-րդ նրբ․ թիվ 3։
2.Պարտավորեցնել քաղ․ Դավիթ Ադամյանին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: