Այսօր: Երեքշաբթի, 14 Հունվարի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 132
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 1
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․

1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի 2025 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի 77,738,907.50 (յոթանասունյոթ միլիոն յոթ հարյուր երեսունութ հազար ինը հարյուր յոթ դրամ, հիսուն լումա) և ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդի՝ 602,689,029.0 (վեց հարյուր երկու միլիոն վեց հարյուր ութսունինը հազար քսանինը դրամ) գումարները,  ընդամենը 680,427,936.50 (վեց հարյուր ութսուն միլիոն չորս հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր երեսունվեց դրամ, հիսուն լումա ) ուղղել ֆոնդային բյուջե՝ հետևյալ դասակարգումներով՝

1) «04-05-01» Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածին՝ 646,880,936.5 ՀՀ դրամ, 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 6,249,000 ՀՀ դրամ,

2) «08-01-01» Դիլիջան համայնք /Սպորտային գոտիների և մարզական կենտրոնների կառուցում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 7,450,000 ՀՀ դրամ,

3) «08-02-02» Դիլիջան համայնք /Թանգարաններ և ցուցասրահներ/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ հոդվածին՝ 2,408,000 ՀՀ դրամ,

4) «06-03-01» Դիլիջան համայնք /Ջրամատակարարում/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5112 /շենքերի և շինությունների կառուցում/ հոդվածին՝ 15,840,000 ՀՀ դրամ,

5) «01-01-01» Դիլիջան համայնք /Դիլիջանի քաղաքապետարան/  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ հոդվածին՝ 1,600,000 ՀՀ դրամ,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner