Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գառնիկ Բաղմանյանը՝ իր սեփականությունը հանդիսացող, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 12ա և թիվ 10/2 հողամասերի միավորման արդյունքում առաջացած հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 12ա և թիվ 10/2 հողամասերի միավորման արդյունքում առաջացած հողամասին հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Օրջոնիկիձեի փողոց 4-րդ նրբ. թիվ 14 հասցեով:
2.Պարտավորեցնել Գառնիկ Բաղմանյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: