Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 17-ի թիվ 906-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 35/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արսեն Էլֆիկի Հախվերդյանի կողմից ինքնակամ կառուցված 27․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17112023-11-0027/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արսեն Հախվերդյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 35/3 հասցեի ավտոտնակը՝ 27․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 27․0քմ հողամասը, համապատասխանաբար, 62532 դրամ և 184527 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 27․0քմ հողամասը քաղ. Արսեն Էլֆիկի Հախվերդյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 35/3 հասցեի ավտոտնակը՝ 27․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 27․0քմ հողամասը, համապատասխանաբար, 62532 դրամ և 184527 դրամ արժեքներով քաղ. Արսեն Էլֆիկի Հախվերդյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |