19.09.2024 թվականին Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Նշան Օսմանովը՝ Դիլիջան համայնքի և իր միջև 2017 թվականի հունիսի 15-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Զադի» կոչվող հանդամասից 2.0 հա մակերեսով խոտհարքից օգտվելու պայմանագիրը լուծելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով կնքված պայմանագրերի 17.2 կետը՝
1․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և Նշան Օսմանովի միջև 2017 թվականի հունիսի 15-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Զադի» կոչվող հանդամասից 2.0հա մակերեսով խոտհարքից օգտվելու պայմանագիրը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։