Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. սեպտեմբերի 24-ի թիվ 1020-Ա որոշմամբ, 2024թ. հոկտեմբերի 25-ին վարձակալության իրավունքի մրցույթի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 249․8քմ մակերեսով հողամասը, բանջարաբուծության նպատակով /ԼՈՏ-10(Վ-24), Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց, 1-ին նրբ․ թիվ 29/1 հասցեի/, 25 տարի ժամկետով, 34972 դրամ տարեկան վարձավճարի մեկնարկային գնով:
Կայացած մրցույթում 34972 դրամ տարեկան վարձավճարի առավելագույն գնով հաղթեց Դիլիջան քաղաքի, Հակոբջանյան փողոց, 120 շենք, թիվ 1 բնակարանի բնակիչ Ավագ Մելյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 1 արձանագրությունը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`
1.Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 1 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 249․8քմ մակերեսով հողամասը բանջարաբուծության նպատակով /Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Օրջոնիկիձեի փողոց, 1-ին նրբ․ թիվ 29/1 հասցեի/, 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, տրամադրել Դիլիջան քաղաքի, Հակոբջանյան փողոց, 120 շենք թիվ 1 բնակարանի բնակիչ Ավագ Մելյանին: Հողամասի տարեկան վարձավճար սահմանել մրցույթում առաջարկված առավելագույն գինը, այն է` 34972 /երեսունչորս հազար ինը հարյուր յոթանասուներկու/ դրամ:
2.Կնքել հողի վարձակալության իրավունքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Ավագ Մելյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051344 հաշվարկային հաշվին մուծել մրցույթի արդյունքում ձևավորված տարեկան վարձավճարը, այն է` 34972 դրամ, ընդ որում մրցույթի անցկացման օրը մուծված 1749 դրամ նախավճարը ներառվում է տարեկան վարձավճարի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 1-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: