Հաշվի առնելով «ՄԵՐ ԱՊԱԳԱՆ» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի դիմումը, համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 2 դասասենյակները «ՄԵՐ ԱՊԱԳԱՆ» կրթամշակութային բարեգործական հիմնադրամին 1 տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնելու մասին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Դիլիջան համայնքի «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 2 դասասենյակները 1տարի ժամկետով, անհատույց օգտագործման հանձնել «ՄԵՐ ԱՊԱԳԱՆ» կրթամշակութայինբարեգործական հիմնադրամին՝ կրթական ծրագրերի իրականացման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |