Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Դավիթ Սարգսյանը՝ Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց թիվ 12/7, թիվ 12/8, թիվ 12/9, թիվ 12/10 և թիվ 12/11 հասցեների 0․01324հա, 0.0137հա, 0.0137հա, 0.0137հա և 0.0211հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.07544հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց Սարալանջի փողոց թիվ 12/7, թիվ 12/8, թիվ 12/9, թիվ 12/10 և թիվ 12/11 հասցեների 0․01324հա, 0.0137հա, 0.0137հա, 0.0137հա և 0.0211հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.07544հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սարալանջի փողոց թիվ 12/7:
2. Պարտավորեցնել քաղ. Դավիթ Սարգսյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: