Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 542
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2024 թվականի N 542

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ 15/2 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ 27.02.2014 ԹՎԱԿԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամի տնօրեն՝ Գլեբ Գրոշենկոն` Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 15/2 հասցեի 0.9569հա մակերեսով հողամասի փոփոխված սահմաններով հատակագիծը հաստատելու խնդրանքով:

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Այդ նպատակով, հողամասի սեփականատիրոջ միջոցներով իրականացվել է տարածքի սահմանների ճշգրիտ չափագրություն պետական որակավորում ունեցող անձի կողմից: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով 27.02.2014թ. կնքված (սեղանամատյան թիվ 654) վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի 7.2 կետը`

1.Հաստատել Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու 15/2  հասցեի՝ «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամին  վարձակալության իրավունքով տրված  0.9569 հա մակերեսով հողամասի հատակագիծը՝ փոփոխված սահմաններով / հողամասի հատակագիծը կցվում է /:

2. 27.02.2014թ. կնքված (սեղանամատյան թիվ 654) վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)Խմբագրել պայմանագրի  1.2 կետը հետևյալ բովանդակությամբ. Պայմանագրի իմաստով անշարժ գույք է հանդիսանում ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մաքսիմ Գորկու 15/2  հասցեում գտնվող հողամասը՝ 0.9569 հա մակերեսով։

2)Խմբագրել պայմանագրի 2.1 կետը հետևյալ բովանդակությամբ.Պայմանագրի գինը կողմերի համաձայնությամբ կազմում է 516 726/հինգ հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր քսանվեց/ ՀՀ դրամ։

3.Սույն համաձայնագիրը հանդիսանում է 27.02.2014թ. կնքված (սեղանամատյան թիվ 654) վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի անբաժանելի մասը։

4. Սույն համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ hամաձայնագրից բխող իրավունքները` պետական գրանցման:

5.Պարտավորեցնել «ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» բարեգործական հիմնադրամին.
 
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner