Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «ՄՈՎՍԵՍՅԱՆ ԵՎ ՓԱՐՏՆԵՐՍ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Սպարտակ Բաղդասարյանի, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/1 հասցեի 0.26887հա, Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/2 հասցեի 0.13327հա և Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/4 հասցեի 0.03265հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.43479հա անշարժ գույքին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1․Դիլիջան քաղաքի Ս. Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/1 հասցեի 0.26887հա, Ս. Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/2 հասցեի 0.13327հա և Ս. Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/4 հասցեի 0.03265հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.43479հա անշարժ գույքին հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Ս. Օրջոնիկիձեի փողոց թիվ 104/1 հասցեով:
2.«ՄՈՎՍԵՍՅԱՆ ԵՎ ՓԱՐՏՆԵՐՍ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանը.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: