Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը շարունակում է իրականացնել պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման (PFP Proffessional Fellows Program) ծրագիրը:
PFP-ն (Proffessional Fellows Program)-ը հնարավորություն է ընձեռում պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցներին մեկնել ԱՄՆ՝ ուսումնասիրելու ամերիկյան օրենսդրական հաստատությունների և կառույցների փորձը:
Ամերիկյան խորհուրդները հոկտեմբերի 17-ին ժամը 18:30-ին տեղեկատվական հանդիպում է կազմակերպում ծրագրին դիմելու գործւնթացի և իրականացման փուլերի վերաբերյալ:
Հանդիպմանը ելույթ կունենան և իրենց փորձը կներկայացնեն ծրագրի շրջանավարտները:
Հանդիպման մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հետաքրքրվող մասնագետները կարող են զանգահարել Ամերիկյան խորհուրդնեի գրասենյակ:
Ծրագրին դիմելու և մանրամասն տեղեկությունները ներկայացված են կցված ֆայլում: