Երկուշաբթի, 9 Հունվարի 2017թ. Արժանի գնահատանք |  Սիրով տեղեկացանք, որ փայտի գեղարվեստական փորագրության շնորհալի վարպետ Գրիշա Հովսեփյանին շնորհվել է Ժողովրդական վարպետի պատվավոր կոչում: Համբավավոր վարպետը արդեն մի քանի տասնամյակ իր ստեղծած գեղարվեստական իրերով և փորագրության կենդանի ցուցադրմամբ մեր քաղաքի համար ավանդական դարձած կիրառական այդ արվեստը հիանալիորեն ներկայացնում է քաղաք այցելած հազարավոր զբոսաշրջիկների: Շնորհավորում ենք շնորհաշատ վարպետին, մաղթում արգասաբեր ստեղծագործական աշխատանք: |
|
|