Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2016թ. Աշխատանքային այց Ֆլորենցիա |  Դիլիջան համայնքի տրանսպորտի համալրման, քաղաքային լուսավորության բարելավման և աղբահանության կառավարման ուղղությամբ Եվրամիության կողմից իրականացվող ծրագրի կապակցությամբ համայնքապետարանի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 11-17-ը գտնվում էր Ֆլորենցիայում: Համայնքապետարանի պատվիրակությանն ընդունեց Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցին: Ընդունելությունը կայացավ ջերմ մթնոլորտում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի արծարծմամբ և խորհրդանշական նվերների փոխանակմամբ: Ֆլորենցիայի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը ծրագրի կոորդինատոր Մասսիմո Գաչին և տեխնիկական կոորդինատոր Անդրեա Կորսինին ներկայացրեցին հիշատակված ոլորտների վերաբերյալ կազմված նախագծերը, քննարկվեցին դրանց առանձին դետալները, իրականացման ժամկետները: Հյուրերը ծանոթացան նաև տրանսպորտային և կոմունալ ոլորտում կազմակերպության փորձին, որն իրականացվել է հենց Ֆլորենցիայում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մասնագիրական խմբի հետ ծրագրի հաջորդ քննարկումը կկայանա Դիլիջանում՝ 2017թ. փետրվարին: |
|
|