Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2016թ. Համերգ արվեստի պետական քոլեջում |  Նոյեմբերի 17-ին հանրապետությունում անցկացվող մանկապատանեկան արվեստի 2-րդ ինտեգրատիվ փառատոնի հերթական հանգրվանը Դիլիջանն էր: Մարզային միջոցառումը անցկացվեց արվեստի պետական քոլեջի դահլիճում, ուր ներկաներին ողջունեց Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը: Համերգային ինքնատիպ ծրագրով հանդես եկան Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության, Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի և Ազատամուտի արվեստի դպրոցի սաները: Ներկաներին մեծ բավականություն պատճառեց Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաների կողմից բեմադրված «Բարիկենդանը» և «Կիկոսի մահը» ներկայացումները: Փառատոնն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության և Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ և Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի աջակցությամբ: |
|
|