Այսօր: Երկուշաբթի, 13 Մայիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Երկուշաբթի, 17 Հոկտեմբերի 2016թ.
Մեկնարկեց Դիլիջանի զարգացման ծրագիրը

   Հոկտեմբերի 15-ին  «Դիլիջան»  առողջարանային համալիրում կայացած աշխատաժողովում տրվեց Դիլիջան համայնքի զարգացման ծրագրի մեկնարկը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը,  նախարարության, մարզպետարանի և համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 Բացելով աշխատաժողովը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ խոշորացված համայնքների զարգացման առաջին ծրագիրը մեկնարկում է Դիլիջանում: Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը ներկաներին հանգամանալի ներկայացրեց իրականացված  աշխատանքները, հիմնականում անդրադառնալով խոշոր ծրագրերին,  համայնքի ներդրումներին և զարգացման  հիմնական ուղղություններին ու հինգամյա պլանի ձևավորման գործում համայնքապետարանի մոտեցումներին: Համայնքի ղեկավարը առանձնահատուկ կարևորեց «IDeA»   հիմնադրամի և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացված աշխատանքները: Անդրադարձ եղավ խոշորացման արդյունքում Դիլիջանին միացված համայնքների սոցիալ- տնտեսական, կրթամշակութային խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Ներկայացվեցին  Եվրամիության և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և համայնքապետարանի մասնակցային ներդրմամբ       ներհամայնքային տրանսպորտի արդիականացմանը ու կոմունալ- տնտեսական համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերը:

   Իր ելույթում ՝  ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը հանգամանալից անդրադարձավ խոշորացված համայնքների զարգացման խնդիրներին՝ ներկայացնելով կառավարության մոտեցումները: Խոշորացված համայնքների խնդիրների վերաբերյալ իր նկատառումները ներկայացրեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը,  հատկապես շեշտելով մասնավոր հատվածի հետ փոխշահավետ համագործակցության արդյունավետությունը:

 Համայնքի զարգացմանն առնչվող իրենց ծրագրերը ներկայացրեցին  Հայաստանի համայնքների զարգացման և ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Դիլիջանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Դավթյանը: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց պլանավորման մեթոդաբանությունը:

   Աշխատաժողովի աշխատանքները ամփոփեց ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

  

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner