Երկուշաբթի, 10 Հոկտեմբերի 2016թ. Եվրախորդի պատվիրակության այցը |  Հոկտեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ, մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով 18-րդ երևանյան համաժողովի մասնակիցները ժամանեցին Դիլիջան: Պատվիրակության կազմում էին եվրոպական 20 երկրներից համաժողովի 51 մասնակիցներ, Եվրախորհրդի «Մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի ավագ կոմիտեի» գործադիր քարտուղար Մագելոն Դեժան Պո-ի ղեկավարությամբ: Այցը կրում էր ճանաչողական բնույթ: Հյուրերը մտադիր էին ծանոթանալ քաղաքի ճարտարապետությանը և լանդշաֆտային նկարագրին: Իտալիայից, Շվեդիայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Չեխիայից և եվրոպական այլ երկրներից ժամանած ճարտարապետները ծանթացան քաղաքին, Դիլիջանի համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի և քաղաքի գլխավոր ճարտարապետ Նվեր Դանիելյանի ուղեկցությամբ այցելեցին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, եղան նաև այլ դիտարժան վայրերում: |
|
|