Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2016թ. Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ |  Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ. Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ, մաղթում եմ անձնական երջանկություն և հետագա հաջողություններ ձեր շնորհակալ աշխատանքում: Գրքի և ընթերցանության նկատմամբ սերը, գրավոր խոսքի միջոցով մեր ազգային և համաշխարհային հարուստ մշակութային արժեքներին հաղորդակցվելը, կարևոր ազդեցություն են թողնում հասարակության, հատկապես երիտասարդ սերնդի հոգեկերտվածքի ձևավորման վրա և այդ շնորհակալ գործում մեծ է գրադարանային աշխատողների դերը: Դիլիջանի զարգացման ներկա փուլում, երբ քաղաքը հավակնում է դառնալու խոշոր կրթական, զբոսաշրջանային, մշակութային կենտրոն, առավել քան կարևորվում է մշակութային հաստատությունների ակտիվ գործունեությունը: Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանային համակարգը մշտապես կարևոր դերակատարություն է ունեցել քաղաքի հոգևոր կյանքում և իր արժանի լուման է ներդրել մեր մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման գործում: Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթելով՝ արգասաբեր գործունեություն: |
|
|