Հանդիպման նպատակը «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթների պարզաբանումն էր, Դիլիջանի զարգացման ծրագրի և եկեղեցու հետ կապված նախապատրաստական աշխատանքների ներկայացումը:
Օրակարգային հարցերի ընդարձակ պարզաբանումներով հանդես եկան Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Հակոբյանը, հիմնադրամի ներկայացուցիչներ Արա Ախոյանը և Դավիթ Իսկանդարյանը: Մասնակիցներին ցուցադրվեցին թեմատիկ տեսահոլովակներ:
Օրենքի պահանջներից բխող խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, փոխքաղաքապետ Արմեն Մակարյանը, ավագանու անդամները:
Հանդիպման մասնակիցների կողմից կարևորվեց քաղաքի հետագա զարգացման գործում օրենսդրական հատուկ կարգավորումները, դրանք դիտելով կայուն երաշխիք քաղաքի, որպես կրթական միջազգային կենտրոնի կայացման, զբոսաշրջային և մշակութային խոշոր առաջընթացի ապահովման գործում:
Հանդիպմանը հստակորեն ընդգծվեցին քաղաքաշինության նոր մոտեցումները, քաղաքի գոտիավորման, ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման, էկոլոգիական խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական պահանջները:
Եկեղեցու կառուցման խնդիրների հետ կապաված նշվեց, որ հիմնադրամի կողմից հիմնական ներդրման հետ լինելու է քաղաքապետարանի և բնակիչների մասնակի ներդրում և որ ներկայումս աշխատանքները գտնվում են նախագծային-նախահաշվարկային փուլում:
' />